Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին:
Դպրոցական սպանդի վերջին դեպքից դեռ ուշքի չեկած Ֆլորիդային զարմացրել է նախագահ Թրամփի հերթական առաջարկը: Սպիտակ տանը հրաձգությունից տուժած ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպմանը նա առաջարկել է զինել ուսուցիչներին: Թրամփը համոզված է, որ զինված ուսուցիչները կկարողանային կանխել հնարավոր հարձակումները: