Մի շարք գործարարներ մտադիր են գալ Հայաստան:
Ֆրանսիայի համեմունքների առևտրական քաղաքի համբավը պահած Մոնպելյեի գործարարներին մեր երկրում ներդրումներ անելու է հրավիրել Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Մի շարք գործարարներ մտադիր են գալ Հայաստան՝ հասկանալու, թե ինչպես կարող են այստեղից դուրս գալ 180 միլիոնանոց եվրասիական տնտեսական շուկա: