Իսրայելական ընկերությունը պատրաստ է ներդրողներ բերել և արտադրություն սկսել:
Սյունիքից հետո երկրորդ ազատ տնտեսական գոտին եթե բացվի Շիրակում, իսրայելական ընկերությունը պատրաստ է ներդրողներ բերել և արտադրություն սկսել: «Լոջիստիք Էֆ Թի Զիի» ներկայացուցիչները Գյումրիի քաղաքապետարանում հուշագիր են ստորագրել, որ այդ տնտեսական գոտու 350 հեկտարն իրենցն է: