Սիրիական բանակը ռմբակոծել է Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանը:
Սիրիական բանակը ռմբակոծել է Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանը: 90 զոհերից 20-ը երեխաներ են, 300-ից ավելի վիրավոր կա: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ հրետանային հարվածները հասցրել է՝ ի պատասխան այդ շրջանից հաճախակի հարձակումներին և իրենց թիրախը միայն գրոհայիններն են: Տարածքը համարվում է Դամասկոսին մոտ գտնվող ապստամբների միակ խոշոր հենակետը: