Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 20-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին: Նախագահը նրանց հետ համազգային հարցեր է քննարկել, ընդգծել եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների նշանակությունը հոգևոր և հասարակական կյանքում: