Վնասվել է 5 հարկանի ամբողջ շենքը և բակում կայանած տասը մեքենա:
Փետրվարի 20-ին պայթյուն է որոտացել Երևանում: Առաջին հարկում տեղի ունեցած պայթյունը գազի արտահոսքի հետևանք է: Վնասվել է 5 հարկանի ամբողջ շենքը և բակում կայանած տասը մեքենա: Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու: Զոհեր և տուժածներ չկան: