Ստեփանակերտում 30 տարի անց հրավիրվել է տոնական ընդունելություն:
Ստեփանակերտի այն դահլիճում, որտեղ ԼՂԻՄ մարզխորհուրդը որոշեց Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի կազմից և միացնել Հայաստանին, 30 տարի անց հրավիրվել է տոնական ընդունելություն: Երևանից, սփյուռքից հրավիրված հյուրերին նախագահ Սահակյանը խոստացել է ամուր պահել ժողովրդի միասնականությունը և շարունակել 30 տարի առաջ սկսված անկախության շարժումը: