Եթե Հայաստանը 16 դար առաջ ընդուներ կրակապաշտությունը, ապա հնարավոր է՝ այսօր Կովկասում ոչ մի քրիստոնյա պետություն չլիներ;
Վաշինգտոնում Սբ. Վարդանանց տոնի առիթով Վարդանանց պատերազմն են բեմադրել: Սբ. Մարիամ եկեղեցու սրահում ներկայացվել է Ավարայրի ճակատամարտը, նախապատմությունը, նշանակությունը հայոց պատմության համար։
Դերասաններից մեկի վերլուծությամբ՝ եթե Հայաստանը 16 դար առաջ տեղի տար և ընդուներ կրակապաշտությունը, ապա հնարավոր է՝ այսօր Կովկասում ոչ մի քրիստոնյա պետություն չլիներ: Հետևաբար, Վարդանի մղած պայքարի արդյունքը մոտ 1600 տարի անց զգում ենք ոչ միայն մենք, այլև ողջ քրիստոնյա աշխարհը: