Բավարիայից պատվիրակներ կգան մեր երկիր` ուսումնասիրելու գործակցության հեռանկարները:
Հայաստանում երրորդ խոշոր ներդրող Գերմանիան է՛լ ավելի կզարգացնի տնտեսական կապերը Հայաստանի հետ: Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակները կգան մեր երկիր` ուսումնասիրելու գործակցության հեռանկարները:
Մյունխենում Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը Բավարիայի խոշոր բիզնեսի ղեկավարներն ասել են, որ Հայաստանի հետ տնտեսական գործակցությունը զարգացնելու մեծ հեռանկար են տեսնում: Գերմանական կապիտալով Հայաստանում այսօր աշխատում է մոտ ութսուն ընկերություն: «Հայ-գերմանական միջպետական կապերը հնարավորություն են տալիս տնտեսական համատեղ ծրագրեր մշակել՝ հաջողության նոր պատմություններով»,- ասել է նախագահ Սարգսյանը: