Օրատորիան Մաեստրոն գրել է Երուսաղեմի քաղաքագլխի պատվերով:
Աշխարհահռչակ երաժշտի անվան փառատոնի փակմանը հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու 85-ամյա լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ամենահայտնի գործը՝ «Երուսաղեմի 7 դարպասները»: 7 մասանոց մեծամասշտաբ գործը Մաեստրոն գրել է Երուսաղեմի քաղաքագլխի պատվերով՝ Սուրբ քաղաքի 3000-ամյակի առիթով: