Ֆլորիդայի դպրոցներից մեկում 17 աշակերտի սպանության մեջ կասկածվող 19-ամյա Նիկոլաս Կրուզն ընդունել է մեղքը:
Ֆլորիդայի դպրոցներից մեկում 17 աշակերտի սպանության մեջ կասկածվող 19-ամյա Նիկոլաս Կրուզն ընդունել է մեղքը: Նրան կանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել: Պարզվել է, որ Կրուզը մանկուց տառապել է աուտիզմով: Կրակոցներից նաև 14 վիրավոր կա, 5-ի վիճակը ծանր է: Զոհերի հիշատակը հարգելու համար Փարք-լենդում սգո արարողությանը հազարավոր մարդիկ են հավաքվել, մոմեր վառել: