9 մետր խորության փոս է գոյացել Հռոմի փողոցներից մեկում:
Առայժմ անհայտ պատճառով 9 մետր խորության փոս է գոյացել Հռոմի փողոցներից մեկում: Հսկայական ճեղքն առաջացել է անսպասելի և կուլ է տվել տարածքում կայանած մի քանի մեքենա: Բարեբախտաբար տուժածներ չկան, ժամանակին տարհանվել են մոտակա երկու բազմահարկ շենքերի բնակիչները: Գործի առիթով հետաքննությունն է սկսվել: