Վաշինգտոնում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակ է ուղարկվել սպիտակ փոշով լցված ծրար:
Վաշինգտոնում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակ է ուղարկվել սպիտակ փոշով լցված ծրար: Դեպքի առիթով ժամանել են ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները: Քննության նախնական տվյալներով՝ ծրարում մանկական փոշի է եղել, նամակն էլ ուղարկվել է Հոնկոնգից: Օրեր առաջ էլ նախագահ Թրամփի հարս Վանեսա Թրամփն էր տեղափոխվել հիվանդանոց «սպիտակ փոշիով ծրար» բացելուց հետո: