Ձմեռային Օլիմպիական խաղերում մարզումների ժամանակ դահուկները վնասած Աշոտ Կարապետյանի համար ձեռք են բերվել նոր դահուկներ:
Ձմեռային Օլիմպիական խաղերում մարզումների ժամանակ դահուկները վնասած Աշոտ Կարապետյանի համար ձեռք են բերվել նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ անցանկալի պատմության պատճառները կպարզվեն գործկոմի նիստում՝ Փհենչհանից Հայաստանի օլիմպիական պատվիրակության վերադարձից անմիջապես հետո: