Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ թռչող «Boeing»-ի երկու շարժիչներից մեկը քանդվել է Խաղաղ օվկիանոսի վրայով անցնելիս:
Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ թռչող «Boeing»-ի երկու շարժիչներից մեկը քանդվել է Խաղաղ օվկիանոսի վրայով անցնելիս: «United Airlines» ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքի ժամանակ շարժիչը կորցրել է մասերից մեկը: Այնուամենայնիվ, օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջքի տանել ինքնաթիռը: