Իշխանությունները Աթեշյանին պարզապես վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում
Հայ համայնքի կամքն արհամարհելու թուրքական իշխանության քայլերին անդրադարձել է նաև թուրքական մամուլը: «Դիքեն» պարբերականը գրում է, որ իշխանությունները Աթեշյանին պարզապես վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրված պատրիարքի տեղապահ Բեքչյան սրբազանին ստիպեցին հրաժարական տալ ու հեռանալ Թուրքիայից։