Կալանավորները գումարի դիմաց ազատ ելումուտ են արել:
Կալանավորներից կաշառք ստանալու համար ձերբակալված պաշտոնյաների գործով՝ բացահայտումներ է անում հատուկ քննչական ծառայությունը: Պարզվել է, որ Վանաձորի քրեակատարողականում կալանավորները գումարի դիմաց ազատ ելումուտ են արել, հանգիստ օգտվել հեռախոսից ու ինտերնետից: