Սաակաշվիլին խոստացել է Ուկրաինայում բողոքի նոր ցույցեր կազմակերպել:
Լեհաստան արտաքսված Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է Ուկրաինայում բողոքի նոր ցույցեր կազմակերպել և անձամբ ներկա լինել:
Վրաստանի իշխանություններին Լեհաստան վտարումը հույս է ներշնչել, որ Վարշավան դրական կպատասխանի Սաակաշվիլիին արտահանձնելու՝ իրենց հայցին: Դա հնարավոր կլինի, եթե Վրաստանի նախկին նախագահը քաղաքական ապաստան խնդրի Լեհաստանից: Սաակաշվիլիին, սակայն, մտադիր չէ մնալ Վարշավայում և Կիև վերադառնալու ուղիներ է փնտրում: Նա օգնություն է խնդրել Եվրամիությունից և Մերկելից՝ նախագահ Պորոշենկոյի դեմ պայքարելու համար: