Պետական այցով Երևան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:
Պետական այցով Երևան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել է մեր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ռումեն Ռադևն արդեն եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում է կատարել հուշամատյանում, հիշատակի պուրակում եղևնի տնկել: