30-ից ավելի ծրագիր է «USAID»-ն իրականացնում Հայաստանում՝ բոլորն էլ ուղղված մեր երկրում տնտեսության զարգացմանը:
30-ից ավելի ծրագիր է «USAID»-ն իրականացնում Հայաստանում՝ բոլորն էլ ուղղված մեր երկրում տնտեսության զարգացմանը. կառավարությունում այս մասին հայտարարել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները: Կառավարության ղեկավարը հայտարարել է՝ Հայաստանը բաց է գործակցության համար, և հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է: