Պետք է իրականացնել համատեղ գյուղատնտեսական, ՏՏ և զբոսաշրջային ծրագրեր:
Շուտով Հայաստան կայցելի Բելառուսի փոխվարչապետի գլխավորած աշխատանքային խումբը: Վարչապետ Կարեն Կարապետյանն ու Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը նկատել են՝ հայ-բելառուսական տնտեսական կապերն ամրացնելու համար պետք է իրականացնել համատեղ գյուղատնտեսական, ՏՏ և զբոսաշրջային ծրագրեր: Դեսպանը տեղեկացրել է, որ Ալմաթիում Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո Բելառուսի վարչապետը կաբինետի առաջ խնդիր է դրել՝ ակտիվացնել տնտեսական գործակցությունը Հայաստանի հետ: