Աելիտա Չիլինգարյանն ու Սոնա Աբրահամյանը՝ փորձագետների և հրավիրված հյուրերի հետ, կփորձեն հասկանալ և լուծում տալ հաղորդման հերոսների խնդիրներին:
Փետրվարի 9-ին՝ ժամը 19:50-ին, Առաջին ալիքի եթերում կմեկնարկի «Եկեք հասկանանք» նախագիծը: Աելիտա Չիլինգարյանն ու Սոնա Աբրահամյանը՝ փորձագետների և հրավիրված հյուրերի հետ, կփորձեն հասկանալ և լուծում տալ հաղորդման հերոսների խնդիրներին:
Սա հեռուսանախագիծ է ամուսնության, ընտանիքի, վեճերի ու բաժանությունների, հեշտ ու դժվար հարաբերությունների մասին: Ընդունե՞լ կյանքի մարտահրավերները, թե՞ ամեն ինչ թողնել ինքնահոսի: Եթե ինքնուրույն գլուխ հանել չի ստացվում, Աելիտան և Սոնան կօգնեն հասկանալ միասին:
«Եկեք հասկանանք» հեռուստանախագիծը Առաջինի եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ 19:50 -ին: