Արցախում փետրվարի 7-ին զոհված Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արցախում փետրվարի 7-ին զոհված Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հրամանագիրը ստորագրել է նախագահ Բակո Սահակյանը: 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորում էր ստացել հակառակորդի գնդակից. կարդում ենք պաշտպանության բանակի հաղորդագրությունում: