Գերմանիայի դեսպանի հետ վարչապետը քննարկել է գյուղատնտեսության ապահովագրության հարցը:
Գերմանիայի դեսպանի հետ վարչապետը քննարկել է գյուղատնտեսության ապահովագրության հարցը: 5 մլն եվրո՝ KfW զարգացման բանկը, նույնքան էլ պետական բյուջեն կտրամադրեն՝ գյուղապահովագրական վճարները սուբսիդավորելու համար:
Գյուղապահովագրության փորձնական ծրագիրը Հայաստանում իրականացվելու է Գերմանիայի կառավարության աջակցությամբ: KfW բանկի հայտարարած մրցույթով արդեն իսկ ընտրվել են այն երեք կազմակերպությունները, որոնց հետ համատեղ ստեղծվելու է գյուղապահովագրության փորձնական ծրագիրը: