Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքին կարող եք հետևել Առաջինի եթերում։
Փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Հանրապետության Փհենչհան քաղաքում կկայանան 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնց ընթացքին բոլոր մարզասերները կկարողանան հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Կցուցադրվեն բոլոր մարզաձևերի մրցումները, այդ թվում դահուկասահք, որտեղ Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը և լեռնադահուկ, որտեղ կմրցի հայ մարզիկ Աշոտ Կարապետյանը: Առաջինի եթերում կցուցադրվեն նաև հոկեյի, գեղասահքի բոլոր մեդալային և ոչ մեդալային մրցումները, որոնցից առավել տպավորիչները հեռուստադիտողները կկարողանան դիտել կրկնությամբ:
Փետրվարի 9-ին՝ ժամը 15:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կմեկնաբանեն Կարեն Գիլոյանը և Վահան Ղարիբյանը:
23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի մրցումները կմեկնաբանեն Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Վահան Ղարիբյանը, Գևորգ Ղազարյանը, Շուշանիկ Հակոբյանը, Արմեն Մանուկյանը, Արմեն Գարամյանը, Արման Աբելյանը, Ռաֆայել Խալաթյանը, ինչպես նաև հատուկ հյուրեր` հայ մարզիկներ և մարզիչներ: