Վերընտրվելու կապակցությամբ Կիպրոսի նախագահին շնորհավորել է մեր երկրի ղեկավարը:
Կիպրոսի նախագահի ընտրությունում հաղթել է գործող նախագահ, աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսը: Երկրորդ փուլում նախագահը ստացել է ձայների 56 տոսկոսն ու այս արդյունքը անվանել ժողովրդավարության հաղթանակ: Նիկոս Անաստասիադիսը նախագահի լիազորությունները կստանձնի փետրվարի 28-ին:
Վերընտրվելու կապակցությամբ Կիպրոսի նախագահին շնորհավորել է մեր երկրի ղեկավարը:
«Հայաստանը մեծապես կարևորում է նույն արժեքների և մեր ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-կիպրոսյան միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը», - ասվում է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: