Գյուղացին վստահ պետք է լինի, որ իր ապրանքը դաշտում չի մնա:
Պտուղ-բանջարեղեն պահածոյացնող ընկերությունները, որոնք մթերման պայմանագրեր կկնքեն գյուղացիական տնտեսությունների հետ, կօգտվեն վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրից: Գյուղնախարարը վերամշակողներին հորդորել է սկսել պայմանագրեր կնքելը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կազմակերպել սահուն մթերում: Բացի այդ, գյուղացին վստահ պետք է լինի, որ իր ապրանքը դաշտում չի մնա: Նախկին 150 միլիոն դրամի փոխարեն այս տարի պայմանագրեր կնքած ընկերությունները կստանան մինչև մեկ միլիարդ դրամ վարկ՝ 3 տոկոսով:
2017-ին գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրեր էր կնքել 19 ընկերություն: