«Լրատուն» շրջիկ թանգարանի թիրախում կոռուպցիայի լուսաբանման պատմություններն են:
Լինել դեպքի վայրում, զգալ լրագրող, խաղերով ստուգել լրագրողական մարզավիճակը և դիտել Անկախության 25 տարիներին 7 աղմկահարույց թեմաներով կոռուպցիոն երևութների մասին լրագրողների նյութերը. «Լրատուն» շրջիկ թանգարանի թիրախում այս անգամ կոռուպցիայի լուսաբանման պատմություններն են: Կոռուպցիոն դեպքերի մասին էկրաններից կպատմեն լրագրողների ֆիլմերը, հոդվածներն ու նկարիչ Նորայր Այվազյանի գրաֆիկական պատկերները: 18 օր ցուցահանդեսը կհիշեցնի փողի դիմաց կատարված դեպքերի ու դրանց արձագանքների մասին: