Դա գեղեցիկ շրջանակ էր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մեկ տարի անց նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ ասել է, թե ինչ էր փիրուզագույն տուփի մեջ, որը Մելանիա Թրամփն իրեն է հանձնել երդմնակալությունից առաջ: Դա գեղեցիկ շրջանակ էր: Միշել Օբաման պատմել է, որ նվերը շփոթեցրել է իրեն, քանի որ երդմնակալության արարողակարգը նվերների հանձնում չի նախատեսում: Անհարմար վիճակից իրեն հանել է ամուսինը, որը վերցրել է տուփն ու ներս տարել: