Արևից էներգիա քամող նոր կայանը կկառուցվի Գեղարքունիքի Մեծ Մասրիկ համայնքում:
2018-ի մարտի առաջին տանսօրյակում հայտնի կլինի, թե որ ընկերությունն է կառուցելու Հայաստանի ամենամեծ արևային կայանը: Այն չափերով 55 անգամ կգերազանցի «Թալին մեկին», որն այժմ երկրի ամենամեծ ֆոտովոլտային կայանն է: Մրցույթին դիմել է 60 ընկերություն: Նրանցից 10-ը անցել են նախաորակավորման փուլ: Բոլորն էլ միջազգային հեղինակավոր ընկերություններ են: Արևից էներգիա քամող նոր կայանը կկառուցվի Գեղարքունիքի Մեծ Մասրիկ համայնքում: