Նիկոլ Փաշինյանի անունը Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում չկա:
Նիկոլ Փաշինյանի անունը Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում չկա: 9 հոգու անուն կա, բայց Փաշինյանինը բացակայում է. գրում է Արմենպրեսը:
«ԵԼՔ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել, թե Հռոմում ոստիկանությունը պաշարել է իր հյուրանոցային սենյակը՝ իրեն ձերբակալելու նպատակով, այն հիմքով, որ 2008-ից «Ինտերպոլն» իրեն որոնում է: