Պատվավոր հյուրերի թվում ֆրանսիական քաղաքական, տնտեսական ու մշակութային էլիտան է:
Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթին արդեն ավանդույթ է դառնում Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը։ Պատվավոր հյուրերի թվում ֆրանսիական քաղաքական, տնտեսական ու մշակութային էլիտան է: 500 հրավիրյալների թվում են Փարիզի ու Լիոնի քաղաքապետներ Անն Իդալգոն ու Ժորժ Քեփենեկյանը, Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ֆրանսիացի և ֆրանսահայ պատգամավորներ ու սենատորներ, հայտնի հասարակական և արվեստի գործիչներ։ Ֆրանսահայության օրակարգում է հայերի ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը, Արցախյան հիմնախնդիրը և Հայաստանի հետ տնտեսական կապերի սերտացումը: