Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Պետական պաշտոնյաների սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Պետական պաշտոնյաների սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ գրված է՝ վարչապետի տեղակայման վայրը որոշում է կառավարությունը: Նրա սպասարկման համար Երևանում տրամադրվում է նստավայր՝ Բաղրամյան 26 հասցեում, առանձնատուն, հատուկ նշանակության մեքենա, ինքնաթիռ և ուղղաթիռ: Հանրապետության նախագահին տրամադրվում է նստավայր Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում: