Թմրանյութի բացահայտման բեմականացմամբ երկու իրավապահ փորձել է լավ աշխատելու պատրանք ստեղծել:
Թմրանյութի բացահայտման բեմականացմամբ երկու իրավապահ փորձել է լավ աշխատելու պատրանք ստեղծել: Ստեփանավանի քրեականի պետ Սարգիս Գրիգորյանն ու օպերլիազոր Արմեն Իսրայելյանն այդ քայլին են դիմել՝ դեպքերի բացահայտման ցուցանիշերն ավելացնելու նպատակով: Սարգիս Գրիգորյանը համոզել է Վանաձորի բնակիչ Դավիթ Դավթյանին՝ մասնակցել թմրանյութի ապօրինի շրջանառության բեմադրությանը: Դավթյանը նաև ձևականորեն ենթարկվել է անձնական խուզարկության:
Հատուկ քննչական ծառայությունը քրեականի պետին և օպերլիազորին մեղադրանք է առաջադրել՝ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար: