Մինչև փետրվարի 3-ը եղանակը կտաքանա 8-10 աստիճանով:
Մինչև փետրվարի 3-ը եղանակը կտաքանա 8-10 աստիճանով: Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-15 աստիճանով: Ավտոճանապարհներից այս պահին տեղ-տեղ սառած են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառը, Արթիկ-Նորաշենը, Գեղանիստ-Սպանդարյանը, Աշոցք-Ամասիան, Հառիճ-Նահապետավանը: Լարսը փակ է բոլոր մեքենաների համար: