Անկարան 8 օրում 311 մարդու է ձերբակալել՝ սոցցանցերում իբրև ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով:
Անկարան 8 օրում 311 մարդու է ձերբակալել՝ սոցցանցերում իբրև ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով: Ձերբակալվածները հիմնականում Սիրիայի Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» գործողությանը դեմ գրառումներ են արել: Նրանցից մեկը 66-ամյա թոշակառու է:
Ցանկացած գրառում, որ քննադատում է թուրքական զինուժի գործողությունները քրդերի դեմ, թուրք ուժայինները «ահաբեկչական քարոզչություն» են անվանում: