Երևանում չինարենի դպրոց կառուցելու նպատակով Չինաստանը Հայաստանին տրամադրել է 15 մլն դոլար:
Երևանում չինարենի դպրոց կառուցելու նպատակով Չինաստանը Հայաստանին տրամադրել է 15 մլն դոլար և ամբողջ 2018-ին կշարունակի օգնել՝ համալրելու ավտոպարկը:
Նախորդ տարվա առաջին 11 ամիսներին Երևան-Պեկին առևտրաշրջանառությունն աճել է 34,5 տոկոսով՝ վարչապետ Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի դեսպան Թյան Էրլունը: Չինաստանի կառավարությունը պատրաստ է ավելի ընդլայնված գործակցության՝ ասել է դեսպանը: