Հունվարի 28-ի գիշերը Հայաստանում արձանագրվել է 2018-ի ձմռան ամենացածր ջերմաստիճանը:
Հունվարի 28-ի գիշերը Հայաստանում արձանագրվել է 2018-ի ձմռան ամենացածր ջերմաստիճանը: Հայաստանի լեռնային շրջաններում՝ Ապարան, Վարդենիս, Սիսիան և այլ տարածքներում, գրանցվել է -18-20, իսկ Արարատյան դաշտում՝ -4-5 աստիճան: Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: