48-ամյա տղամարդու մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Վանաձորում Ամանորի գիշերը տեղի ունեցած խոշոր հափշտակության գործով հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվել է մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում՝ մահացած: Քննչական կոմիտեի նախնական տվյալով՝ 48-ամյա տղամարդու մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Մահացածը կասկածվում էր «ՍԵՖ Ինտերնեյշնլ» վարկային կազմակերպության դրամապահոցից գողություն կատարելու մեջ: Պատճառվել էր 280 միլիոն դրամից ավելի վնաս: Այս գործով հունվարի 5-ին մեղադրանք էր առաջադրվել կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչին: