Անգլիական Պրեմիեր լիգայի կայանալիք «Սուոնսի» - «Արսենալ» հանդիպումը կարող է դառնալ Մխիթարյանի առաջին խաղը «Զինագործների» կազմում:
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայանալիք «Սուոնսի» - «Արսենալ» ֆուտբոլային հանդիպումը կարող է դառնալ Մխիթարյանի առաջին խաղը «Զինագործների» կազմում: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վկայում է՝ Մխիթարյանի համար անհասանելի տարածություններ չկան:
Բրիտանական մամուլը պնդում է, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր «Արսենալի» կազմում առաջին անգամ դաշտ դուրս կգա: Զինագործները Անգլիայի առաջնության 25-րդ տուրում խաղալու են «Սուոնսիի» հետ: Ըստ մամուլի՝ Մխիթարյանը հարձակման աջ եզրում կլինի: Արսենալի գլխավոր մարզիչը խաղից առաջ հայտարարել է. «Իմ մարտահրավերն է անել այնպես, որ Մխիթարյանը ցուցադրի իր անհավանական տաղանդը»: Արսեն Վենգերը նաև ներողությունն էր խնդրել հայերից՝ աշխարհագրություն վատ իմանալու համար: «Ես սկզբում կարծում էի, թե Մխիթարյանը Թուրքիայից է: Երբ ուսումնասիրեցի, պարզեցի նա հայ է, Հայաստանի հավաքականի առաջատարը: Հուսով եմ հայերն ինձ կներեն աշխարհագրության վատ իմացության համար»,- ասել է Վենգերը:
Արմենպրեսն էլ մեջբերում է Մխիթարյանի վերջին հարցազրույցի մտքերը: Հայ կիսապաշտպանն ասել է, որ շատ կարևոր է մարզչի կողմից հարգված ֆուտբոլիստ լինելը, իսկ Վենգերը, նրա խոսքով, մեծ մարզիչ է: