Նշանավոր տենոր, Խորհրդային Հայաստանի ժողովրդական ու Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրը նրա շիրմի մոտ մարդաշատ էր:
Նշանավոր տենոր, Խորհրդային Հայաստանի ժողովրդական ու Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրը նրա շիրմի մոտ մարդաշատ էր: Եկել էին հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ընկերները, արվեստի երկրպագուները, պետական-հասարակական գործիչներ, արվեստագետներ: Պանթեոնում նրա հուշարձանը բացել են կինն ու քանդակի հեղինակը՝ երգչի ընկեր, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն: