Բանակի օրը հրապարակներում ու զորամասերում են տոնախմբել:
Բանակի օրը հրապարակներում ու զորամասերում են տոնախմբել: Հանրապետության երկրորդ քաղաքի գլխավոր հրապարակով զինվորական շքերթ է անցել: Ցուցադրական ելույթներից զատ հավաքվածներին աշխուժացրել է նաև նվագախումբը: Գյումրեցիները համտեսել են զինվորական տաք ճաշ:
Բաց դռների օր էր Լոռու զորամասերից մեկում: Ցուցադրվել է զինտեխնիկա, քայլերթ է եղել: Երբ լռել է զինվորական թմբուկը, շարահրապարակում հնչել է զուռնա-դհոլը: Զորամասում հյուրընկալված պարուհիները զինվորներին հրավիրել են շուրջպարի:
Գեղարքունիքում զինվորների օրը տոն են դարձրել մարզի երգիչները, փոքրերի պարային խումբը և դհոլի պատանի վարպետները: