Հայաստանում հրեական համայնքը ևս միացել էր հիշատակի օրվան՝ «մենք հիշում ենք» պաստառներով ու մոմավառությամբ:
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Հայաստանում հրեական համայնքը ևս միացել էր հիշատակի օրվան՝ «Մենք հիշում ենք» պաստառներով ու մոմավառությամբ: Զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաև Հայաստանում Միացյալ Նահանգերի դեսպան Ռիչարդ Միլսը: Համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի խոսքով՝ Հոլոքոստին զոհ գնացած հրեաները վեց միլիոնից ավելին են եղել: