Նարեկացու՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվելու առիթով համերգի ժամանակ Սուրբ Աթոռում մեր դեսպանության թիմը որոշել է Գրիգոր Նարեկացուն նվիրված նոր նախաձեռնություն սկսել:
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը Տիեզերական եկեղեցու 36-րդ Վարդապետ Գրիգոր Նարեկացուն նվիրված նոր նախաձեռնություն է սկսում: Ֆեյսբուքի իր էջում դեսպան Միքայել Մինասյանը հիշատակել է 2016-ին Սուրբ Իգնատիոս եկեղեցում Հռոմի Ազգային Ակադեմիայի երգչախմբի կողմից քառամաս կոնցերտի կատարումը: Կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն այդ գործը ստեղծել էր Նարեկացու Մատյանի հիման վրա։
Նարեկացու՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվելու առիթով կազմակերպված համերգի ժամանակ Սուրբ Աթոռում մեր դեսպանության թիմը որոշել է Գրիգոր Նարեկացուն նվիրված նոր նախաձեռնություն սկսել: Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը կլինի՝ նշել է դեսպան Մինասյանը: