Համույթում միայն մեկ հայուհի կա, որի առաջարկով էլ ֆինանսիստները որոշել են «հայերեն» պարել։
Ալեքսանդր Սպենդարյանի «Էնզելին» նախօրեին հնչել է Համաշխարհային բանկում. հայկական պարեղանակի հնչյունների տակ պարել են բանկի «Կոլեյդասկոպ» համույթի աղջիկները, որոնք բանկի և արժույթի համաշխարհային հիմնադրամի աշխատակիցներն են։ Պարել են ռուս, հույն ու չինացի պարուհիները: Խմբի պարուսույցն ամերիկուհի է։ Համույթում միայն մեկ հայուհի կա, որի առաջարկով էլ ֆինանսիստները որոշել են «հայերեն» պարել։