Բաքվի հեռուստատեսության աշտարակի տարածքում սողանքի պատճառով տարհանել են մոտակայքում բնակվող մարդկանց:
Բաքվի հեռուստատեսության աշտարակի տարածքում սողանքի պատճառով տարհանել են մոտակայքում բնակվող մարդկանց: Վտանգը մեծ է. Սաբաիլ թաղամասը կարող է գետնի տակ հայտնվել: Հողում գոյացած ճեղքվածքների խորությունը 7 մետրի է հասնում, լայնությունը՝ 1.5: Սողանքն ակտիվացել է շինարարական աշխատանքների հետևանքով: Հեռուստաաշտարակի մոտակայքում բնակվող մարդկանց համար ժամանակավոր կացարաններ են ստեղծվել: Տարածքն այժմ գտնվում է ոստիկանության աշխատակիցների վերահսկողության ներքո: