Գիրքն ու գրականությունը հանրայնացնելու համար մի շարք լրատվամիջոցներ արժանացել են «Գրքի ընկեր» մրցանակի։
Գրականության ու գրողների մասին ինքնատիպ հաղորդումների ու ռեպորտաժների համար Առաջին ալիքն արժանացել է «Գրքի ընկեր» մրցանակի: Մրցանակաբաշխությունը կազմակերպել է Անտարեսը՝ հրատարակչության 25-ամյակին: Բոլոր մրցանակակիրները նվերներ են ստացել՝ գիրքն ու գրականությունը հանրայնացնելու համար: Այս տարի առաջին անգամ «Գրքի դեսպան» մրցանակ են պատրաստել: Տիգրան Մանսուրյանն այն հանձնել է գործարար Վիգեն Բադալյանին, որպեսզի վերջինս իր օրինակով բիզնես աշխարհում նպաստի գրքի տարածմանը: