Ադրբեջանը մարդու ազատության ինդեքսով Հայաստանին զիջում է 74 հորիզոնականով:
Մարդու ազատության ինդեքսով Հայաստանը 159 երկրների շարքում 54-րդն է: Զեկույցն ամեն տարի հրապարակում է Միացյալ Նահանգների Կատոնի հետազոտական ինստիտուտը: Վարկանիշային աղյուսակը կազմվում է 80 ցուցիչի հիման վրա՝ 0-10 բալային համակարգով: Հայաստանում անձնական ազատությունը գնահատվել է 7,11 միավոր, տնտեսական ազատությունը՝ 7,6: Ի դեպ, ըստ զեկույցի՝ Ադրբեջանը մարդու ազատության ինդեքսով Հայաստանին զիջում է 74 հորիզոնականով: