Ճապոնիայի Կուսացու լեռնադահուկային հանգստավայրը երկու բնական աղետի թիրախում է հայտնվել:
Ճապոնիայի Կուսացու լեռնադահուկային հանգստավայրը երկու բնական աղետի թիրախում է հայտնվել: Անսպասելի սկսել է ժայթքել տարածքում գործող հրաբուխն ու ձնահոսքի պատճառ դարձել: Աղետի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 15 լեռնադահուկորդ վնասվածքներ է ստացել, երկուսի վիճակը ծանր է, չորս զինծառայողի էլ դեռ չեն հայտնաբերել: