Արխիվային փաստաթղթերում պահպանվել է, թե ինչպես է մեկ դար առաջ հայ զինվորը կռվել թշնամու դեմ:
Նոր հանրագիտարանը կպատմի Մայիսյան հերոսամարտերում հայ սպաների սխրանքների մասին: Արխիվային փաստաթղթերում պահպանվել է, թե ինչպես է մեկ դար առաջ հայ զինվորը կռվել թշնամու դեմ: Ըստ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի՝ խոսքը մոտ 3000 սպաների մասին է, որոնք հետագայում գնդակահարվել կամ աքսորվել են: Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով ևս երկու գիրք է պատրաստվում հրատարակության: Դրանցից մեկը կլինի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մայր Աթոռի դերի մասին: Իսկ Մոսկվայում լույս կտեսնի Կովկասյան ռազմաճակատին նվիրված գիրքը: